Tuesday, March 6, 2012

სასწავლო პროექტი


ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի անվանումը- Նախագիծ տարրական դասարանների համար
Նպատակը-Աշակերտների մոտ ինքնուրույն աշխատանքի,համագործակցության,հաղորդակցման,գրելու,նկարելու,երգելու ունակության զարգացում:
I.Նախապատրաստական աշխատանք -Նախագիծը նախատեսում է առարկաների  ինտեգրում:
Խնդիրներ -1. Աշակերտների հիմնավորումը կամ նամակի ծանոթացում
2. Խմբերում կատարվելիք աշխատանքի ընտրություն
3. Աշխատանքների կատարման ժամկետների սահմանում
4. Շնորհանդես ծնողների համար
5. Գնահատում
Նպատակային խումբ-երկրորդ դասարանի աշակերտներ.Նախագծի իրականացնողները
1. Աշակերտների հիմնավորումը. նամակի ծանոթացում-ՈՒսուցիչը աշակերտներին ծանոթացնում է նամակին:
2. Խմբերում կատարվելիք աշխատանքի ընտրություն-ՈՒսուցիչը աշակերտների հետ միասին ծրագրում է,թե ի՞նչ կարելի է ուղարկել կղզաբնակ երեխաներին օգնելու  համար:
Ենթադրական ցանկ
*Պատասխանեն նամակին
*Նկարեն ձմեռ
*Գրեն  երգ ձմռան մասին և ուղարկեն
3. Աշխատանքների կատարման ժամկետների սահմանումը-ՈՒսուցիչը պայմանավորվում է աշակերտների հետ,որ մեկ շաբաթվա ընթացքում բոլոր դասերին կաշխատեն այդ նախագծի շուրջ:
Աշակերտները բաժանվում են խմբերի և սկսում աշխատանքը թվարկված հարցերի շուրջ:
4. Շնորհանդես ծնողների համար-Նախագծի ավարտից հետո,հրավիրում են ծնողներին և խմբերը  ծանոթացնում են նյութերին, որոնք պատրաստել են առաքման համար:
5. Գնահատում-Ծնողները գնահատում են աշակերտների աշխատությունները և ընտրվում են լավագույնները:
Առարկայական կապը-վրացերեն, արվեստ, երաժշտություն, մաթեմատիկա:
Նախագծի հեղինակ-Նարինե Նահատակյան
Հեղինակի էլ.փոստը -narinenahatakyan@gmail.com